211652_close_icon
views-count11665 դիտում article-date 18:33 20-02-2022

Դոնբասում կատարվողը վերաբերվում է նաև Հայաստանի և Արցախի անվտանգությանը. Կարեն Մաճկալյան

Ուզում եմ հստակ արձանագրենք, որ այն, ինչ այս պահին կատարվում է Դոնբասում և առհասարակ Ռուսաստան-արևմուտք հարաբերություններում, վերաբերվում է նաև Հայաստանի և Արցախի անվտանգությանը, քանզի փաստացի հավաքական Արևմուտքը փորձում է թուլացնել կամ քանդել Հայաստանի և Արցախի անվտանգության հիմնական երաշխավոր Ռուսաստանը...

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կարեն Մաճկալյանը:

«Եվ առաջանում է բնական հարց` ի՞նչ պետք է անեն Հայաստանն ու Արցախը։ Պատասխանը միանշանակ է` գոնե թույլ չտալ, որ հավաքական Արևմուտքը փորձի թիկունքից հարվածել մեր անվտանգության երաշխավոր Ռուսաստանին։

Իսկ դրա համար պետք է օր առաջ Հայաստանում հակառուսական քարոզի դեմն առնել պետական մակարդակով, պայքար տանել արևմուտքից գրանտների դիմաց հակառուսական քարոզչության դեմ։

Ռուսաստանը թուլացնողները նաև Հայաստանի պետականության թշնամին են և սա հարկավոր է հստակ գիտակցել»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր