211652_close_icon
views-count1990 դիտում article-date 09:48 22-12-2021

Րաֆֆի Գայայանը իր «Երազ» երգը նվիրում է Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի կնոջ` Օլգա Մաճկալյան-Թումանյանի 150-ամյա հոբելյանին

Սերգո Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ՐԱՖՖԻ ԳԱՅԱՅԱՆ «ԵՐԱԶ» ԵՐԳԸ `ՕԼԳԱ ՄԱՃԿԱԼՅԱՆ֊ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ
Ժամանանակակից տեղեկատվական հարահոսը բարի լուր է բերում, որ Րաֆֆի Գայայանը (ԱՄՆ֊ի Քլիվլենդ քաղաքից) ավարտել է Սմբատ Շահազիզի խոսքերով ժողովրդական դարձած «Երազ» երգի իր կատարում֊ձայնագրությունը և այն նվիրում է Ամենայն Հայոց բանաստեղծ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ կնոջ` ՕԼԳԱ ՄՍՃԿԱԼՅԱՆ֊ԹՈՒՄԱՆՅԱՆԻ 150֊ամյա հոբելյանին,որը նշվելու է այսօր`դեկտեմբերի 22֊ին Երևանի ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄՍՆՅԱՆԻ թանգարանում և ամեն մի հայի հոգում ու սրտում, քանի որ դա առնչվում է Ամենայն Հայոց բանաստեղծ մեծն ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ։

Մեծն ԹՈՒՄԱՆՅԱՆԻ կողակիցը` ՕԼԳԱ ՄԱՃԿԱԼՅԱՆ֊ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ, 100 տարի ապրեց,բայց իր կողակից ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ընդամենը 54 տարի։ Իսկ դրանից հետո ընտանիքի հոգսերի ողջ ծանրությունը բաժին հասավ կնոջը։ Ու ՕԼԳԱ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ այդ ամենը կրեց պատվով ու սիրով,ջերմությամբ,ամենակարևորը` արժանապատվությամբ ու բազմաթիվ մայրական սթափ լուծումներ գտավ`բարձր պահելով մեծն Հովհաննես ԹՈՒՄԱՆՅԱՆԻ անունն ու պատիվը։

Ընկալենք ու հասկանանք ժողովրդական երգի խոր իմաստնությունը, ոգին ու էությունը, նաև1 կենսափիլիսոփայությունը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր