211652_close_icon
views-count54739 դիտում article-date 11:32 20-02-2022

Դատարանը մասնակի է բավարարել Երևանում մահվան ելքով վրաերթի մեջ կասկածվող, ապա դեպքի վայրը լքած Opel-ի վարորդի կալանավորման հարցը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 19-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Վարդանյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ, 46-ամյա Հակոբ Գրիգորյանի նկատմամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող  Գագիկ Շամշյանը, դատարանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննիչի միջնորդությունը, սակայն մասնակի:

Որոշվել է խափանման միջոց ընտրել մեկամսյա կալանք, որից հետո դատարանից  Հ. Գրիգորյանը, ով կասկածվում է  փետրվարի 16-ին Երևանում իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով «Գրանդ Սպորտ» համալիրի դիմաց հետիոտնին վրաերթի ենթարկելու և դեպքի վայրը լքելու մեջ, դատարանից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, փետրվարի 16-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Տիգրան Վարդանյանի որոշմամբ ձերբակալվել էր Երևան քաղաքի բնակիչ, 46-ամյա Հակոբ Գրիգորյանը:

Վերջինս ինքնակամ ներկայացել էր ոստիկանության Շենգավիթի բաժին և հայտնել, որ իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով  Արշակունյաց պողոտայում՝ «Գրանդ Սպորտ» համալիրի դիմաց  անզգուշաբար վրաերթի էր ենթարկել  հետիոտնին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Գրիգորյանը տեղափոխվել էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր: Երբ նա վրաերթի էր ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտն Կարինե Քալաշյանին, վերջինս ընկած տեղից բարձրացել էր ու այդ ժամանակ Աշտարակ քաղաքի բնակիչ,  44-ամյա Ռուբիկ Զ.-ն  իր վարած  Mercedes մակնիշի ավտոմեքենայով  հարվածել էր  հետիոտնին ու նրան  40-50 մետր հրելով, տարել:

Mercedes-ի վարորդի նկատամբ խափանման միջոց  ընտրվել  էր ստորագրություն:​ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 106+
106+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր