211652_close_icon
views-count65266 դիտում article-date 20:13 17-02-2022

Նոր մանրամասներ՝ Երևանում «Գրանդ Սպորտ»-ի դիմաց մահվան ելքով վրաերթից. հայտնաբերվել է Opel-ը, իսկ Mercedes-ն էլ կրկնակի վրաերթի էր ենթարկել կնոջը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  երեկ՝ փետրվարի 16-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Տիգրան Վարդանյանի որոշմամբ ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ, 46-ամյա Հակոբ Գրիգորյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս երեկ ինքնակամ ներկայացել է ոստիկանության Շենգավիթի բաժին և հայտնել, որ  այդ օրը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով  Արշակունյաց պողոտայում՝ «Գրանդ Սպորտ» համալիրի դիմաց,  անզգուշաբար վրաերթի է ենթարկել  հետիոտնին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Գրիգորյանը տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր:

Երբ նա վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտն Կարինե Քալաշյանին, վերջինս ընկած տեղից բարձրացել է ու այդ ժամանակ  Աշտարակ քաղաքի բնակիչ,  44-ամյա Ռուբիկ Զ.-ն  իր վարած  Mercedes մակնիշի ավտոմեքենայով  հարվածել է  հետիոտնին ու նրան  40-50 մետր հրելով, տարել:

Mercedes-ի վարորդի նկատամբ խափանման միջոց  ընտրվել  է ստորագրություն:​

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 16-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ՝ 44-ամյա Ռուբիկ Զ-ն ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում՝ «Գրանդ Սպորտ» համալիրի դիմաց, վրաերթի էր ենթարկել կին հետիոտնի։

Վարորդը փախուստի չէր դիմել, փորձել էր օգնել վրաերթի ենթարկվածին, ահազանգել էր շտապօգնություն, և ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել էր նրա մահը։

Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն էին կատարել պարեկներ Ալեքսան Գասպարյանը, Դավիթ Հակոբյանը և ավագ պարեկ Արման Գրիգորյանը։ 

Դեպքի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Էդվարդ Կարապետյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Վարդանյանի գլխավորությամբ:

Ըստ նախնական տեղեկությունների, վարկածներից մեկով՝ պարեկային ծառայությունը, քննչական խումբն ու ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներն աշխատում էին նաև այն ուղղությամբ, որ մեկ այլ ավտոմեքենա վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով շպրտվել և ընկել է Mercedes-ի վրա, քանի որ պարեկների օպերատիվ ժամանման արդյունքում դիակից մոտ 30-40 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է մեկ այլ ավտոմեքենայի կոտրված դետալներ, վրաերթի ենթարկվածի պայուսակը, շարֆը, իսկ կոշիկներից մեկը հարվածի արդյունքում շպրտվել ու հայտնվել էր հանդիպակաց երթևեկելի գոտում։  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 107+
107+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր