94507 դիտում
21:32 23-02-2022
Դատարանը կալանավորեց Աբովյանում ընտանիքի 5 անդամների ողբերգական ավտովթարի մեջ կասկածվող, դեպքի վայրը լքած BMW X5–ի վարորդին. մարզի ոստիկանապետի կարգադրությամբ դատարանը վերցվել էր ուժեղացված հսկողության տակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 23-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատապես կարևոր գործերով ավագ քննիչ Գրիգոր Դալաքյանը միջնորդություն է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Չարենցավանի նստավայր, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Կոտայքի մարզի բնակիչ, 29–ամյա Ռազմիկ Դավթյանի նկատմամբ, ով մեղադրվում է ոչ սթափ վիճակում BMW X5-ով Կոտայքի մարզում ընտանիքի 5 անդամների մահվան ելքով ավտովթարի մեջ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Արմեն Վարոսյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և Ռ. Դավթյանը դատարանից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դատարանը ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանի կարգադրությամբ վերցվել է ուժեղացված հսկողության տակ, քանի որ կային տեղեկություններ որ հնարավոր է, մահացածների հարազատները գային դատարան:
Ավելի վաղ SHAMSHYAN.com-ը ներկայացրել էր տեսանյութ՝ ինչպես է փետրվարի 20–ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի սկզբնամասում՝ Արզնու խճուղում, տեղի ունեցել խոշոր ու ողբերգական ավտովթարը, ինչի հետևանքով ընտանիքի 5 անդամներ տեղում մահացել էին, իսկ անչափահաս երեխան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էր հիվանդանոց:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել էր Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 29-ամյա Ռազմիկ Դավթյանը, ում հայրը փորձում էր ոստիկաններին և քննիչներին մոլորեցնել, թե վարորդը ինքն է եղել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 160+
160+