211652_close_icon

Գիշերը ներխուժել են մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կառամատույց. Aravot.am

views-count89176 դիտում article-date 17:58 19-02-2022
Aravot.am-ի տեղեկություններով փետրվարի 18-ին, ժամը 04:45-ին ՀՀ ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության վաշտի ծառայողները զեկուցագիր են ներկայացրել, որ նույն օրը ժամը 04:15-ին երկու անհայտ անձինք ներխուժել են Մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանի կառամատույց՝ գնացքներ ներկելու նպատակով, ինչը Մետրոպոլիտենի պահպանության վաշտի ծառայողները կանխել են, եւ գույքը դիտավորյալ վնասելու փորձ կատարելու կասկածանքով նրանց բերման են ենթարկել բաժին:

Պարզվել է, որ վերջինները ՌԴ քաղաքացիներ են՝ Վ. Վասիլեւը (ք, Սամարա) եւ Ն. Վոլչենկովը (ք. Սանկտ-Պետերբուրգ): Երկուսն էլ տվել են խոստովանական բացատրություն:

Նմանատիպ նյութեր