211652_close_icon
views-count74915 դիտում article-date 18:46 16-02-2022

Հերթական գողությունը՝ Երևանում. տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես են 2 ճիվաղ կոտրում խանութ-սրահի դռան ապակին և թալանում այն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 16-ին, հերթական գողության դեպքն  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:30–ի սահմաններում 2 անհայտ անձինք քարով  կոտրել են  Դավթաշեն  3-րդ թաղամասի Տիգրան Պետրոսյան 21 հասցեում գործող «Այքեյս»  խանութի դռան ապակին, մտել ներս, որոշ բաժիններ տակնուվրա արել, ապա  կատարել գողություններ և հեռացել:

 Ահազանգով ժամանել է ոստիկանության Դավթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը, սակայն ոստիկանները  կարծիք են հայտնել, որ գողերը իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել և ոչինչ չգողանալով, հեռացել են:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խանութում տեղադրված  տեսախցիկը  արձանագրել է հանցագործության պահը, որով խանութին ոչ միայն նյութական վնաս է պատճառվել, այլ նաև գողացել են  տարբեր մոդելների բարձրախոսներ:

Խանութին պատճառվել է մոտ 300 հազար դրամի վնաս:

Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքում  նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր