211652_close_icon
views-count38954 դիտում article-date 09:23 03-05-2022

Երևանում հերթական անգամ կոտրել են «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի խանութ-սրահի ապակին և փորձել թալանել այն, մինչ ոստիկանների ժամանումը, օպերատիվորեն ժամանած պարեկները սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Անհայտ անձը կամ անձինք Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքում՝ «Կայզեր» սուպերմարկետի հարևանությամբ, կոտրել են «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի խանութ-սրահի դռան ապակին, մտել ներս և փորձել թալանել այն։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, գողը կամ գողերը չեն կարողացել իրենց գործը ավարտին հասցնել, ապա դիմել են փախուստի։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, վաշտի հրամանատար Հայկ Արոյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել, տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Աշոտ Օհանյանն ու կրտսեր պարեկ Արմեն Ստեփանյանը, մինչև որ ժամանել են ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Րաֆֆի Բագրատունյանի գլխավորությամբ։ 

Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ 

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հանցագործությունը կատարած անձինք փորձել են դրամների պահոցը թալանել, սակայն դա նրանց չի հաջողվել։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր