42271 դիտում
20:18 21-04-2021
Արտակարգ դեպք Երևանում. կիսակառույց շինության տանիքից փայտերն ու տախտակները քամին շպրտել ու վնասել է Nissan X-Trail-ն ու KIA Optima-ն. կոտրվել է նաև կահույքի սրահի դռան մեծ ապակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Քրիստափորի փողոցում կիսակառույց շինության տախտակե ծածկերը պոկվել և վնասել են կայանված վիճակում գտնվող Nissan X-Trail և KIA Optima մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կոտրվել է նաև «Հոմի» կահույքի սրահի դռան մեծ ապակին:
Բարեբախտաբար, տուժածներ չկան:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի տեսուչներ Սուրիկ Բարսեղյանն ու Սարգիս Մատինյանը:
Դեպքի մասին տեղեկացվել է ոստիկանության Էրեբունու բաժինը, որտեղից ժամանում է հետաքննիչը:
Թե ով է փոխհատուցելու վարորդների և խանութի կրած վնասը, քաղաքացիները դեռ չգիտեն:
Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ և՛ Nissan X-Trail-ը, և՛ KIA Optima-ն մի քանի միլիոնի վնաս են կրել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+