211652_close_icon
views-count1909 դիտում article-date 12:38 13-10-2026

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ. Երևանի Շենգավիթ վարչական շրջանում ստահակը կոտրում է «Coffee house»-ի սրճարանի դռան ապակին և այնտեղից հափշտակում գումար և այլ իրեր. մնում է՝ Շենգավիթի ոստիկանությունը դեպքը բացահայտի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վերջին տարիներին չգիտես ինչու Հայաստանում ավելանում է մեծն Նժդեհի ասած «հայի տականքների» թիվը, ովքեր իրենց կյանքը վարում են պորտաբույծի նման ու ոտնձգություններ են կատարում իրենց հանապազօրյա հացը քրտինքով վաստակող քաղաքացիների նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոկտեմբերի 10-ին, ժամը 05:50-ի սահմաններում
Շենգավիթ վարչական շրջանում՝ Շենգավիթի մետրոյի հարևանությամբ գտնվող այգում, թալանել են «Coffee house»-ի սրճարանը։

Սրճարանը վարձակալական հիմունքներով էր օգտագործվում, և զարմանալի է, որ մինչև այսօր ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում կատարված գողության մասին տեղյակ չեն։ Հավանաբար, կատարվածի մասին Շենգավիթի ոստիկանությունում տուժող կողմից դիմում չկա։ 

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է տականքը կոտրում է սրճարանի դռան ապակին, մտնում ներս և այնտեղից գումար ու այլ իրեր գողանում։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր