211652_close_icon
views-count47767 դիտում article-date 16:42 14-02-2022

Ավտովթար՝ Երևանում. 20-ամյա վարորդը, ով, չունենալով վարորդական իրավունքի վկայական, Dodge-ով տապալել է ծառն ու հայտնվել մայթին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 20-ամյա Ջանիկ Բաղդասարյանը իր վարած Dodge մակնիշի ավտոմեքենայով Ագաթանգեղոս-Խորենացի փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, տապալել այն և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արմեն Օրդուխանյան ու Հայկ Նասլյանը։ Վերջիններս պարզել են, որ Ջ. Բադասարյանը վարորդական իրավունքի վկայական չունի։

Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր