211652_close_icon
views-count4645 դիտում article-date 16:00 18-02-2025

Ավտովթար՝ Շիրակի մարզում․ 22-ամյա վարորդը, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունքի վկայական, «Նիվա»-ով բախվել է բազալտե եզրաքարերին, մետաղյա ճաղավանդակներին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Փետրվարի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 22-ամյա Արամ Ա․-ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Աբովյան փողոցի թիվ 72 հասցեի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարերին, մետաղյա ճաղավանդակներին, ծառին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը և տեղում իրականացրել հերթապահություն։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի և վաշտի հրամանատար Մհեր Մկրտչյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Գևորգ Մինասյանը և Մայիս Ռոզիկյանը։

Վթարի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Արամ Ա․-ն ավտոմեքենա վարելու իրավունքի վկայական չի ունեցել։

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր