211652_close_icon
views-count18098 դիտում article-date 08:30 04-08-2015

Խոշոր հրդեհ Նորքի հեռուստաաշտարակին կից անտառում. հայտարարվել է հրդեհի բարդության ԲԻՍ 1 աստիճան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 3-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հեռուստաաշտարակին կից Նորքի անտառում հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել ՏԿԱԻՆ փրկարար ծառայության թիվ 1,3,6,8 հրշեջ փրկարարական ջոկատները` 1 մարտական հաշվարկով: Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության ԲԻՍ 1 աստիճան: Ժամանել են նաև ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը` խմբի պետ Յուրա Ենոքյանի գլխավորությամբ: Հրշեջների և քաղաքացիների գործողությունների արդյունքում կանխվեց հրդեհի տարածումը, պարզվեց, որ այրվել է «Հայանտառ» ՊՈԱկ-ին պատկանող տարածքի 4 հեկտար չոր խոտ: Բարեբախտաբար, հրդեհի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Լուսանկարները և տեսանյութը` Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր