211652_close_icon
views-count48020 դիտում article-date 10:41 13-07-2018

Խոշոր հրդեհ Երևանում. ժամանել են մի քանի մարտական հաշվարկ հրշեջներ. հայտարարվել է հրդեհի վտանգավորության ԲԻՍ 1 աստիճան. ավտոմեքենաները վերածվել են մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հուլիսի 12-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Դուրյան 6 հասցեում գործող ավտոտնակի ներսում հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարների մի քանի մարտական հաշվարկ և տեղում հայտարարվել է հրդեհի վտանգավորությամն ԲԻՍ 1 աստիճան: Տեղում աշխատել են նաև ԱԻՆ աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը՝ հերթապահ բժշկի գլխավորությամբ: Ժանանել են նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը: Մինչ հրշեջների ժամանումը, կրակի դեմ պայաքում եին քաղաքացիները ու արդեն ժամանած հրշեջները կանխել են նախ կրակի տարածումը, ապա մարել այն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այրվել են տան և ավտոտնակի տանիքի փայտյա կառուցատարրերը, ավտոտնակում գտնվող չորանոցը իր սարքավորումներով, ինչպես նաև ամբողջովին մոխրակույտի է վերածվել կայանված Mercedes, Toyota Camry և Lexus RX350 մակնիշի ավտոմեքենաները: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններից հետո: Օպերատիվորեն ժամանել են նաև ԳազպրոմԱրմենիա ընկերության երևանի ԳԳՄ ծառայողները, Հայաստանի էլեկտրացանցեր ընկերության ներկայացուցիչները, Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը: ժամանել է նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը: Ըստ նախնական տեղկեությունների՝ հրդեհի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հրդեհը բռնկվել է Մալաթիա փողոցի բնակիչ, 46-ամյա Հայկ Դուզդապանյանի կողմից վարձակալական հիմունքներով շահագործվող 70-ամյա Մինաս Մինասյանին պատկանող ավտոտնակում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր