211652_close_icon
views-count14833 դիտում article-date 09:15 30-05-2017

Խոշոր հրդեհ Հաղթանակ թաղամասում գտնվող նախկին «Օրբիտա» գործարանի տարածքում. հայտարարվել է հրդեհի վտանգավորության Բիս-1 աստիճան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 30-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ թաղամասում՝ նախկին «Օրբիտա» գործարանի մոտ գտնվող կիսակառույց շինությունում, հրդեհ է բռնկվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ԱԻՆ ՓԾ թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, այնուհետև լրացուցիչ օգնություն է պահանջվել հրշեջներից։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի թիվ 1/8 հասցեում գտնվող նախկին «Օրբիտա» ՓԲԸ-ի տարածքում՝ էլեկտրասարքերի վերանորոգման նախկին արտադրամասի շինությունում։ Դեպքի վայր են ժամանել նաև ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ ԱԻԱԽ խումբը՝ Փրկարար ծառայության կապիտան Ա. Մարդանյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ օպերատիվ խումբը՝ Փրկարար ծառայության լեյտենանտ Արթուր Վելյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տեղում թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի օղակի հրամանատար Հարությունյանը հայտարարել է հրդեհի բարդության Բիս-1 աստիճան, և դեպքի վայր են ժամանել լրացուցիչ թիվ 13 հատուկ հրշեջ-ջոկատը և թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1-ական մարտական հաշվարկով։ Հրշեջները քաղաքացիների օգնությամբ նախ կանխել են հրդեհի տարածումը, այնուհետև մարել այն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ամբողջությամբ այրվել են արտադրամասի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 700 քմ մակերեսով։ Վառվել են նաև 2 ֆրեզերային հաստոց և կենցաղային իրեր։ Դեպքի վայր են ժամանել նաև էլեկտրացանցի 1-04 ծառայության աշխատակիցները։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի փորձաքննության արդյունքներից հետո։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված շինության սեփականատերն է Երևանի բնակիչ Կարեն Սաֆարյանը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր