17958 դիտում
15:17 09-02-2022
Խոշոր հրդեհ՝ Երևանում. հրշեջները մարել են սեփական տանն առաջացած կրակը, ընտանիքի անդամների հույսը Երևանի քաղաքապետն ու Շենգավիթի թաղապետն են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 9-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Շենգավիթի 11-րդ փոոցի 2-րդ նրբանցքի 28 տան տանիքից ծուխ է նկատվում, և կան կասկածներ, որ տանը հրդեհ է բռնկվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական վարչության թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արամ Ղազարյանին պատկանող տանը, և հիմա ընտանիքի անդամները, ովքեր հայր ու դուստր են, խնդրանքով դիմում են Երևանի քաղաքապետին ու Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին, որպեսզի հնարավորության սահմաններում իրենց օգնության ձեռք մեկնեն, քանի որ իրենք ինքնուրույն ի վիճակի չեն հրդեհի հետևանքով տան վերանորոգման հարցերը լուծել։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսակարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+