6757 դիտում
12:11 18-06-2024
Խոշոր հրդեհ՝ Երևանում. Դավիթաշենի բնակարաններից մեկում առաջացած կրակը հրշեջները մարել են 1 ժամում. օպերատիվ են գործել «Գազպրոմ Արմենիա»-ի, «Տրանսգազ»-ի, և Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունիսի 18-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Դավիթաշեն 3-րդ թաղամասում գործող «MG» սուպերմարկետի հետնամասի շենքերից մեկի 1-ին հարկի պատշգամբում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները:
Վերջիններս սահմանազատել են տարածքը, հրշեջներն էլ նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն:
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ», և Երևանի ԳԳՄ-ի ծառայողները:
Տեղում պարզվել է, որ հրդեհը գազամատակարարման պատճառով չի եղել:
Այրվել է բնակարանի պատշգամբում կուտակված փայտը, ջերմահարվել սահնանգույցի առաստաղը ու բնակարանի 80 քմ տարածքում գտնվող պլաստմասսե իրեր:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15493 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35738 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց