15871 դիտում
17:20 23-03-2023
Խոշոր հրդեհ Կոտայքի մարզում․ հրշեջները մարել են ամառանոցում առաջացած կրակը․ Կոտայքի գումարտակի պարեկները սահմանազատել են տարածքը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մարտի 21-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցում տուն է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Չարենցավանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի և դասակի հրամանատար Վահե Գիգոլյանի գլխավորությամբ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շահումյան փողոցի թիվ 31/3 հասցեում գտնվող, Վարդան Գևորգյանին պատկանող ամառանոցում։
Պարեկները սահմանազատել են տարածքը, իսկ հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մեկուսացրել այն ու մարել հրդեհն ամբողջությամբ։
Այրվել է ամառանոցի մակերեսի մոտ 56 ք/մ տարածք, շոգեբաղնիքը, շքամուտքը, սանհանգույցը, ջերմահարվել է առաստաղի փայտե երեսապատումը։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Չարենցավանի մասնաճյուղերի ծառայողները։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Որպես ամառանոց օգտագործվող տանն այդ պահին ոչ ոք չի եղել։
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2032 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)