211652_close_icon
views-count1187 դիտում article-date 14:01 09-02-2022

Հունվարի 31-ից փետրվարի 4-ը Արցախում ոչնչացվել է 8 հատ խոշոր տրամաչափի զինամթերք

2022թ. Հունվարի 31-ից մինչև փետրվարի 4-ը ներառյալ «Հումանիտար Ականազերծման Կենտրոն» հիմնադրամի կողմից Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջանի տարածքներում հայտնաբերվել է 76 հատ տարբեր տեսակի արկ ու զինամթերք և ոչնչացվել է 8 հատ խոշոր տրամաչափի զինամթերք, մաքրվել է 34 888 մ2 տարածք: Այս մասին տեղեկացնում է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Կատարված աշխատանքների արդյունքում 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև օրս ընկած ժամանակահատվածում, հանրապետության տարածքում հայտնաբերվել է 867525 հատ և ոչնչացվել է 864059 հատ տարբեր տեսակի արկ ու զինամթերք:

Նմանատիպ նյութեր