211652_close_icon
views-count32114 դիտում article-date 09:36 13-11-2016

Այս գիշեր շփման գծում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ու խոշոր տրամաչափի գնդացիրներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 530 կրակոց

Նոյեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը հակառակորդը ՊԲ հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի վրա կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ (17 արկ) և ձեռքի հակատանկային նռնականետ (9 արկ): Ընդհանուր առմամբ, նշված ժամանակահատվածում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ու խոշոր տրամաչափի գնդացիրներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 530 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում` հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է: [b] ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր