Խոշոր հրդեհ՝ Տավուշի մարզում․ Գանձաքար բնակավայրում այրված անասնագոմում եղել են 10 հատ խոշոր եղջերավոր անասուն և 7 հատ հորթ․ վնասի չափը գերազանցում է 7 մլն դրամը
Մարտի 19-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 03։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գանձաքար բնակավայրում անասնագոմ է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված գյուղ են ժամանել Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները նախ կանխել են գյուղի «Գյուլբետ» կոչվող հանդամասում գտնվող անասնագոմում և կից փայտե շինությունում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Պողոս Մոսինյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ ոստիկան Սողոմոնյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ այրվել է Տավուշի մարզի բնակիչ 49-ամյա Գեղամ Ն․-ին պատկանող անասնագոմը, որի մեջ եղել է 10 հատ խոշոր եղջերավոր անասուն և 7 հատ հորթ, որոնք անասնագոմի հետ այրվել են, ինչի հետևանքով իրեն պատճառվել է մոտ մոտ 7 մլն 500 հազար դրամի վնաս:
Դեպքի փաստով ոստիկանության Իջևանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։