Երկրից դուրս կատու են դառնում, արդեն կոլխոզի նախկին նախագահն է արհամարհանքով խոսում մեր մասին. Սաղաթելյան. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մեր երկիրը հասցրել են մի վիճակի, երբ արդեն նախկին կոլխոզի նախագահներն են մեր երկրին արհամարհանքով, քմծիծաղով վերաբերվում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, դատարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով նախօրեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարություններին, հայտնում է News.am-ը։
«Նույնիսկ ոչ թշնամական երկրի ղեկավարները նման արհամարհանքով են արտահայտվում մեր երկրի, 5-հազարամյա ժողովրդի նկատմամբ: Կյանքը ցույց է տվել, որ իրենք իրենց մուրճը, իրենց հնարավորությունները միայն օգտագործում են ժողովրդի դեմ եւ ներքաղաքական դաշտում: Իրենք չեն արձագանքում թշնամուն, չեն արձագանքում դրսի բոլոր այն հայտարարություններին, որ տեղի են ունենում մեր երկրի նկատմամբ:
Այսօր 1-2 պատգամավորների շուրթերով ինչ-որ հայտարարություններ արեցին: Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը բացարձակ արժեք են եւ որեւէ մեկը իրավունք չունի դա դնել հարցականի տակ:
Սա խոսում է Հայաստանի արտաքին քաղաքականություն չունենալու մասին: Երբ վռնդենք այս իշխանությանը, աշխարհը մեզ հետ այլ լեզվով է խոսելու»,-ասաց նա:
Սաղաթելյանը նկատեց, որ գործող իշխանությունները երկրի ներքին կյանքում հոխորտում են, մեծ-մեծ խոսում են, բայց երկրից դուրս կատու են դառնում, չեն կարողանում մեր ժողովրդի շահերը: