211652_close_icon

Խանական մեթոդով գահը ժառանգած անձն իրեն իրավունք է վերապահում արհամարհանքով խոսել Արցախի ժողովրդավարական ընտրությունների մասին. Արայիկ Հարությունյանի անդրադարձը՝ Ալիևի հայտարարություններին

views-count4650 դիտում article-date 23:44 04-06-2020
«Հեռու չէ այն օրը, երբ իր գործած հանցագործությունների համար Իլհամ Ալիևը կհայտնվի դատապարտյալի աթոռին»,– այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրառել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: Ա. Հարությունյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը հերթական անգամ խոհանոցային մակարդակի պնդումներ է կատարել Արցախի ընտրությունների, կառավարման համակարգի և Հայաստանում տեղի ունեցող տարբեր զարգացումների մասին: Խանական մեթոդով գահը ժառանգած և ամենահակաժողովրդավարական մեթոդներով իշխանությունը պահպանող անձն այնքան է կտրվել իրականությունից, որ իրեն իրավունք է վերապահում արհամարհանքով խոսել Արցախի ժողովրդավարական ընտրությունների մասին: Մեկ այլ զավեշտալի դրվագ է նրա անդրադարձը կոռուպցիային ու Հայաստանի միաէթնիկությանը այն դեպքում, երբ հենց ինքը թաթախված է տասնյակ միլիարդ դոլլարների հասնող կոռուպցիոն սկանդալներում և հայտնի է ազգային փոքրամասնությունների հանդեպ իրականացվող զանգվածային բռնաճնշումներով, իսկ իր արհեստածին պետությունը՝ հայության նկատմամբ կատարած ցեղասպանական գործողություններով: Համոզված եմ՝ հեռու չէ այն օրը, երբ իր գործած հանցագործությունների համար Իլհամ Ալիևը կհայտնվի դատապարտյալի աթոռին: Նրան չի հաջողվի խուսափել պատասխանատվությունից և լվանալ գողացած միլիարդավոր նավթադոլարները, եթե անգամ այդ պատրվակով պատերազմ հրահրի»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր