«Այդպիսիք նման են Զոհրապին, որին երբ տանում էին սպանելու, հարցնում էր՝ «Թալեաթը տեղյա՞կ է». Aravot.am
«Այսօրվա Թուրքիայի քայլերը չեն նշանակում, թե իրենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման են գնում մեր հետ: Սա մեկընդմիշտ թող բոլորը հասկանան»,- «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով հայ-թուրքական երկխոսության մեկնարկի գործընթացին՝ ասաց քաղաքական վերլուծաբան Վազգեն Պետրոսյանը:
«Բացի այդ, միջազգային հարաբերություններում ե՞րբ է սկսվում թշնամու հետ բանակցությունների վարումը. երբ ստիպված ես դա անել, երբ բանակցություն վարելու իմիտացիա ես անում կամ երբ թշնամիդ չափից ավելի թույլ է: Ներկայիս իշխանությունների պատճառով ՀՀ-ն այսօր դարձել է թույլ, գործիք, մանրադրամ, որը մեծ պետությունները նետել են սեղանին:
Այդ պատճառով ամենահարմար պահն է Թուրքիայի համար, որպեսզի իր դարավոր պահանջները ներկայացնի հայությանը ու պոկի դրանք մեզանից»,-կարծիք հայտնեց Վազգեն Պետրոսյանը:
Նրա խոսքով. «Միաժամանակ, եթե Թուրքիան ինչ-որ բան անգամ կարողանա պոկել, դա դեռ վերջը չի: Դա կարող է վերջի սկիզբը լինել: Ոչ լեգիտիմ իշխանությունները եթե որեւէ բան ստորագրեն, դա կարելի է հետ բերել, բայց շատ թանկ վճարելով: Կարծում եմ՝ Էրդողանն անգամ երազում չէր տեսնի մեր այսօրվա իշխանության պես իշխանություն, որն իրականացնում է նրա բոլոր ցանկությունները: Դրանք այս իշխանությունը կատարում է լիարժեք, ուստի ինչո՞ւ չպետք է գնա բանակցությունների»:
ՀՀ-ն եւ Թուրքիան ԱԳՆ մակարդակով հայտարարել են, որ երկու երկրների միջեւ հատուկ ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցություններն ընթանում են առանց նախապայմանների: Այս առնչությամբ մեր զրուցակիցը հարցադրում արեց՝ ի՞նչ է նշանակում առանց նախապայմանների. «Պարզ ասած՝ ՀՀ-ն հրաժարվում է Հայոց ցեղասպանության ճանաչման փաստից, ճանաչում է Թուրքիայի տարածքային ամբողջականությունն ու այդ կերպ հրաժարվում Արեւմտյան Հայաստանից, հրաժարվում է Արցախից, իր անվտանգությունից եւ սուվերենությունից: Այս բոլորը նախապայմաններ են: Եթե սրանցից հրաժարվում ենք, էլ ի՞նչ ուզենք: Թուրքերն իրենց բոլոր ցանկություններին հասնում են այս իշխանության շնորհիվ»:
Ամբողջական հոդվածը` Aravot.am-ում