1332 դիտում
10:01 02-02-2022
Միայն լրջագույն աջակցությունը կբարեփոխի գյուղոլորտը․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «2019-2024 թթ. տավարաբուծության զարգացման պետական աջակցության ծրագիր կա, ըստ որի խրախուսվում է խոշոր եղջերավոր տոհմային կենդանիների ձեռք բերումը, եւ այդ նպատակով նախատեսվում էր տրամադրել սուբսիդավորվող տոկոսադրույքով վարկեր (առավելագույնը 12 տոկոս վարկի մինչեւ 10 տոկոսային կետի սուբսիդավորում)։ Այժմ այդ ծրագրում փոփոխություններ են եղել, եւ գործադիրը դրանք հաստատել է։ Փոփոխություններից մեկը, օրինակ, այն է, որ 12-ը դարձել է 14։
Էկոնոմիկայի նախարարությունը դրա անհրաժեշտությունը պայմանավորում է ֆինանսական շուկայում տոկոսադրույքների փոփոխության հետեւանքով նշված ծրագրի պայմանները վերանայելու գործոնով։ Ծրագիրը մեկնարկել է 2019 թ. սեպտեմբերից, որի հիմնական նպատակը տավարաբուծության ոլորտի տնտեսավարողներին, մասնավորապես՝ վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման մեխանիզմի կիրառմամբ խոշոր եղջերավոր տոհմային կենդանիների ձեռքբերման աջակցությունն է: Ըստ պետական այս գերատեսչության՝ ծրագրի մեկնարկից սկսած մինչեւ 2020 թ. մարտ վարկերը տրամադրվել են տարեկան մինչեւ 12 տոկոս տոկոսադրույքով, որի 10 տոկոսային կետը սուբսիդավորվել է։ 2020 թ. մարտից մինչեւ 2021 թ. դեկտեմբերը, սակայն, վարկերը տրամադրվել են տարեկան մինչեւ 14 տոկոս տոկոսադրույքով, որն ամբողջությամբ սուբսիդավորվել է։
Ֆինանսական շուկայում տոկոսադրույքների փոփոխությամբ պայմանավորված՝ ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների կողմից 12 տոկոսով վարկի տրամադրումը դարձել է ոչ շահավետ (կառավարության որոշման հիմնավորման համաձայն), եւ դրա համար էլ վարկի տրամադրման տոկոսադրույքը վերանայվել է։ Դարձյալ ըստ էկոնոմիկայի նախարարության՝ ծրագրի մեկնարկից մինչ օրս դրա շրջանակներում ձեռք բերված կենդանիների ընդհանուր գլխաքանակից ընդամենը 18 տոկոսը կամ 262 գլուխն է աճեցվել ՀՀ-ում»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
7518 դիտում
16:38 01-09-2017
Համոզված ենք՝ գյուղոլորտը Հայաստանում մեծ ապագա ունի. ՀՀ վարչապետ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
1373 դիտում
15:45 01-02-2022
2021-ին տնտեսական ակտիվության ցուցանիշը ՀՀ-ում աճել է 5.8 տոկոսով. Գյուղոլորտը անկում է գրանցել 1,1 տոկոսով
3788 դիտում
14:46 18-09-2022
Լրջագույն վտանգ. Հայաստանի արևմտյան սահմանին կանգնած է 45 հազարանոց թուրքական բանակը. Քաղաքագետ
Այս բաժնից
610 դիտում
09:02 03-05-2024
Նաիրա Հովսեփյանը լքեց ԲԴԽ պաշտոնը, բայց կշարունակի մնալ դատավոր. ԲԴԽ անդամներն են համոզել․ «Ժողովուրդ»
547 դիտում
08:32 03-05-2024
Կարեն Անդրեասկանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ»