44281 դիտում
10:53 31-01-2022
Պարզվել է Ապարանում շմոլ գազի հետևանքով մահացածների ինքնությունը. ամուսինը Վրաստանի քաղաքացի էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Ապարանի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում պարզվել է հունվարի 27-ին Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի տներից մեկում հայտնաբերված մահացածների ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ մահացածներն են 45-ամյա Կարինե Հ-ն, ում հայտնաբերել էին բնակարանի նախամուտքում, և Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ 42-ամյա Միրո Բ-ն։ Վերջինիս հայտնաբերել էին լոգարանում։
Պարզվել է նաև, որ նրանք մահացել էին շմոլ գազից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 27-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 17։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Ապարան քաղաքի Մաշտոցի 11 շենքի բնակարաններից մեկի բնակիչները չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին։
Ինչպես հայտնեել էր ֆոտոլրագրողը, օպերատիվորեն ժամանել էին ԱԻՆ ՓԾ Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել էին նաև ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը և ոստիկանության Ապարանի բաժնի պետ Աշոտ Հայրապետյանը։
Փրկարարները, ընթերակաների ներկայությամբ բացելով տան դուռը, լոգարանում հայտնաբերել էին տղամարդու, իսկ լոգարանի դռան մոտ՝ կնոջ դիերը։
Դեպքի վայրում աշխատել էր Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի, և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բենիկ Սարգսյանի գլխավորությամբ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջիններս մահացել էին շմոլ գազից։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրանք ամուսիններ էին։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
Նմանատիպ նյութեր
19089 դիտում
12:17 25-05-2014
Պարզվել է երեկ Գյումրիում ողբերգական ավտովթարի հետևանքով բոլոր մահացածների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ