19092 դիտում
12:17 25-05-2014
Պարզվել է երեկ Գյումրիում ողբերգական ավտովթարի հետևանքով բոլոր մահացածների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ ՝ մայիսի 24-ին, Շիրակի մարզի ոստիկանությունը պարզել է Գյումրիում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած ՎԱԶ 2106 մակնիշի 32 ՍՏ 830 համարանիշի ավտոմեքենայի 2 ուղևորների ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացած ուղևորներն էին Արարատի մարզի Արարատ քաղաքի Աբովյան փողոցի 9–րդ շենքի բնակիչներ 68-ամյա Գարիկ Վարդանյանը և 66-ամյա Սամսոն Պետրոսյանը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացած վարորդն ու 2 ուղևորները Շիրակի մարզ էին ժամանել ձկնորսության նպատակով:
Ինչպես ավելի վաղ[url=https://shamshyan.com/hy/article/15219/] վթարի վայրից հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, մայիսի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 06:00-ի սահմաններում Գյումրի քաղաքում՝ Շիրակացու անվան համալսարանի հարևանությամբ, բախվել էին Mercedes մակնիշի 80 ՍՍ 222 համարանիշի և Վազ 2106 մակնիշի 32 ՍՏ 830 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել Էին: Դեպքի վայր էին ժամանել ԱԻՆ փրկարար ծառայության Գյումրիի հրշեջ-փրկարարական ջոկատը և ոստիկանության Գյումրիի բաժնի օպերատիվ քննչական խումբը: Տեղում էին նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր էր ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանը, ով վթարի մասին հեռախոսով անընդհատ տեղեկություններ էր հաղորդել ՀՀ ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Գալստյանին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+