13986 դիտում
14:26 19-05-2014
Պարզվել է երեկ Կոտայքի մարզի Քաղսի գյուղում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Հրազդանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահարը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է երեկ՝ մայիսի 18-ին, Հրազդանի վարչական տարածքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով, ինչի հետևանքով 2 հոգի մահացել էին, իսկ 3 հոգի մարմնական վնասվածքով տեղափոխվել էին հիվանդանոցներ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Եղիշե Թադևոսյան փողոցի բնակիչ, 48-ամյա Ազատ Հակոբյանը, ով հիվանդանոցում մահացել է, իսկ ուղևորները եղել են նույնպես հիվանդանոցում մահացած Երևանի Մանթաշյան փողոցի բնակիչ, 30-ամյա Գևորգ Գալստյանը և մարմնական վնասվածքներ ստացած Երևանի Մանթաշյան փողոցի բնակիչ, 35-ամյա Հունան Հունանյանը, Երևան քաղաքի Եղիշե Թադևոսյան փողոցի բնակիչ, 37-ամյա Արթուր Հունանյանը և Արթիկ քաղաքի բնակիչ, 33-ամյա Կարապետ Գասպարյանը: Վերջինս տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/14611/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], մայիսի 18-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Opel Zafira մակնիշի 35 DL 465 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս Քաղսի գյուղի վարչական տարածքում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշին, այնուհետև արմատախիլ արել ծառը և կողաշրջվելով մոտ 50 մետր հայտնվել ձորակում: Վթարի հետևանքով 2 հոգի մահացել էին, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Հրազդանի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատը և ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ քննչական խումբը, ինչպես նաև Հրազդանի բժշկական կենտրոնի անձնակազմը: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էմին Մարգարյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սամվել Հովհաննիսյանի գլխավորությամբ: Բախման հետևանքով ավտոմեքենայի գազաբալոնը պոկվել և շպրտվել էր մոտ 30 մետր: Հավանաբար բոլորը վերադառնում էին կերուխումից, քանի որ ավտոմեքենայում հայտնաբերվել էին կերուխումի անհրաժեշտ պարագաներ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 93+
93+