211652_close_icon
views-count2930 դիտում article-date 23:56 30-01-2022

92 տարի առաջ այս օրն աշխարհում առաջին անգամ բաց է թողնվել օդերևութաբանական ռադիոզոնդը. ՀՄԿ

Եղանակի կանխատեսման համար մթնոլորտի գետնամերձ շերտի դիտարկումները բավարար չեն։ Մասնագետները պետք է տվյալներ ունենան տրոպոսֆերայի միջին և բարձր շերտերում առկա օդերևութաբանական իրավիճակի վերաբերյալ։ Այդ տվյալները ստացվում են հատուկ օդերևութաբանական ռադիոզոնդերի միջոցով։

Այս մասին գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

«92 տարի առաջ այս օրն աշխարհում առաջին անգամ բաց է թողնվել օդերևութաբանական ռադիոզոնդը։ Առօրյա կյանքում մարդիկ հաճախ չեն նկատում երկնքում սպիտակ գեղեցիկ փուչիկը, որը դեպի մթնոլորտ է բարձրացնում իրեն ամրացված սարքը։

Այդ սարքը ռադիոզոնդն է, որը բարձրանում է մթնոլորտ ջրածնով լցված լատեքսային փուչիկի միջոցով։ Սովետական Միության ականավոր գիտնական, աերոլոգ Պ․ Ա․ Մոլչանովի կողմից հայտնագործած ռադիոզոնդի առաջին հաջողված թռիչքն իրականացվել է 1930թ. հունվարի 30-ին Լենինգրադի հարևանությամբ գտնվող Պավլովսկ քաղաքում։

Մինչ այժմ աշխարհում ստեղծվել են տասնյակ տեսակի ռադիոզոնդեր, սակայն Մոլչանովի կողմից առաջարկված աէրոլոգիական դիտարկումների տվյալների փոխանցման սկզբունքներն ըստ էության մնացել են անփոփոխ։

Իսկ դուք գիտե՞ք, որ տարածաշրջանում ռադիոզոնդեր բաց են թողնվում միայն Երևանի աերոլոգիական կայանից ՀՕԿ-ի Կամավոր համագործակցության ծրագրի շրջանակներում տրված օժանդակությամբ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր