211652_close_icon
views-count1133 դիտում article-date 16:24 13-09-2019

Առաջին օգնության համաշխարհային օրն այս տարի ամբողջ աշխարհում անցկացվում է «Հաղթահարենք մեկուսացվածությունը Առաջին օգնության միջոցով» խորագրով

Սեպտեմբերի 14-ը Առաջին օգնության համաշխարհային օրն է, որն այս տարի Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի կողմից ամբողջ աշխարհում անցկացվում է «Հաղթահարենք մեկուսացվածությունը Առաջին օգնության միջոցով» խորագրով՝ խթանելու առաջին օգնության գիտելիքների հասանելիությունը խոցելի խմբերի համար։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, կարևորելով առաջին օգնության գիտելիքների ու հմտությունների նշանակությունը, նախատեսում է միանալ համաշխարհային արշավին և հանրային միջոցառում է կազմակերպելու Հանրապետության հրապարակին կից Խաչքարերի այգում։ Միջոցառման ընթացքում ՀԿԽԸ առաջին օգնության մասնագետների կողմից կցուցադրվեն առաջին օգնության քայլերը տարբեր իրավիճակների ժամանակ, կբաժանվեն տեղեկատվական նյութեր։ Արդեն երկար տարիներ է, ինչ Առաջին օգնությունը Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) ռազմավարական ուղղություններից է: ՀԿԽԸ-ն միակն է երկրում, որ Առաջին օգնության Եվրոպական խորհրդատվական կենտրոնի չափանիշներին *** Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, Հայկական Կարմիր խաչի ընկերությունն արդեն 99 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ – առողջապահություն, առաջին օգնություն, երիտասարդական, մարդասիրական արժեքների տարածում և այլն: ՀԿԽԸ առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են բնակչության խոցելիության պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց: [b]Հայկական Կարմիր Խաչի ընկերություն[/b]

Նմանատիպ նյութեր