211652_close_icon
views-count5999 դիտում article-date 23:11 25-07-2018

Սևանա լճից այս տարի արդեն բաց է թողնվել 101 միլիոն 891 հազար խորանարդ մետր ջուր

Ոռոգման նպատակներով այս տարի Սևանա լճից արդեն բաց է թողնվել 101 միլիոն 891 հազար խորանարդ մետր ջուր: Ինչպես [url=https://armenpress.am/arm/news/941839.html]«Արմենպրես»[/url]-ին տեղեկացրել են ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2018 թվականի հուլիսի 25-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 76 սանտիմետր բարձրության վրա, ինչը 6 սանտիմետրով ցածր է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Այս տարվա ընթացքում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 113 միլիոն 578 հազար խորանարդ մետր ջուր: Ստորերկրյա ճանապարհով լճի ջրային պաշարներն ավելացել են 13 միլիոն 891 հազար խորանարդ մետրով: ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանի տեղեկացմամբ՝ այս տարի ՀՀ կառավարության որոշմամբ Սևանա լճից ոռոգման նպատակներով նախատեսված է բաց թողնել մինչև 170 միլիոն խորանարդ մետր ջուր, որից 101 միլիոնն արդեն բաց է թողնվել:

Նմանատիպ նյութեր