211652_close_icon
views-count7688 դիտում article-date 22:51 30-01-2022

Հայ օլիգարխներին սպասվում է թուրքի սպասարկու դառնալու ճակատագիր. Վահե Գրիգորյան

Հայ օլիգարխներին սպասվում է թուրքի սպասարկու դառնալու ճակատագիր. դա է լինելու այն գինը, որ իրենք վճարելու են իրենց անսահման ժլատության ու փողապաշտության համար:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը:

«Միակ ու բարձրագույն արժեքը դիտարկելով որպես փողը` նրանք երբեք ներդրում չարեցին Հայկականի զարգացման համար, հասարակության որոշ շերտերի սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու համար. լավագույն դեպքում սահմանափակվեցին մեկական եկեղեցի կառուցելով ու մարդկանց բրինձ-կարագ-հնձկաձավար հատկացնելով:

Ամեն մեկը, որ գլոբալ առումով կարող էր սեփական Ազգային դպրոցը հիմնադրել ու ֆինանսավորել անհատական հակակշիռ ծրագրեր, մտածեց միայն իր բիզնես շահի մասին`առանց հասկանալու, որ կրթական համակարգում ներդրումը հարատև արդյունք է բերում և քաղաքական կապիտալի և ճիշտ սերնդափոխության լավագույն միջոցն է:

Արդյունքում իրենց եսասիրության, սեփական անձը առավել դասը և միայն առկա կապիտալը հնարավորինս արագ բազմապատկելու դիմաց նրանց բոլորին սպասում է մեկ միասնական ճակատագիր`թուրքի առաջ խոնարհված նրա սպասարկուի կարգավիճակով:

Րաֆֆին հանճարեղ է ասել, որ

«վաճառականը՝ մեր հասարակության բոլորովին ավերված և վնասակար մասն է. նրանցից մենք ոչինչ բարիք չենք սպասում։ Նրանք պաշտում են իրանց քսակը և ավելի ոչինչ։ Վաճառականը ազգ և հայրենիք չունի, նրա հայրենիքն այնտեղ է, որտեղ են նրա շահերը։»
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր