211652_close_icon

Ջոնսոնը բանակցությունների համար Մոսկվա է գործուղել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարներին

views-count3669 դիտում article-date 16:44 30-01-2022

shantnews.am-ը գրում է. Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարն ու պաշտպանության նախարարը մոտ օրերս կարող են այցելել Մոսկվա։ Բորիս Ջոնսոնի հանձնարարականով բանակցություններ են վարելու է  Ռուսաստանում, պետք է բարելավեն հարաբերությունները Ռուսաստանի կառավարության հետ և օգնեն թուլացնել լարվածությունը, հաղորդում է Iz.ru-ն։

Միաժամանակ հայտնի է դարձել, որ Լոնդոնը դիտարկում է Էստոնիա 900 զինծառայող ուղարկելու և Տալլինին պաշտպանական զենք մատակարարելու հարցը՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ Այսպիսով, Բրիտանիան պատրաստվում է պաշտպանել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ռուսական ենթադրյալ ագրեսիայից։ Գործողությունները դաշինքի ներկայացուցիչների հետ կհամաձայնեցվեն հաջորդ շաբաթ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը ծրագրում է հաջորդ շաբաթ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալ։

Նմանատիպ նյութեր