Թերեզա Մեյը պաշտոնապես լքել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը, Բորիս Ջոնսոնը՝ ստանձնել
Թերեզա Մեյը պաշտոնապես լքել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը Եղիսաբեթ 2-րդ թագուհու հետ ունեցած հանդիպումից հետո: Այս մասին հաղորդել է Sky News հեռուստաալիքը:
Նշվում է, որ Մեյը հրաժեշտի ելույթից անմիջապես հետո գնացել է հանդիպման՝ միապետի հետ:
Ըստ բրիտանական ավանդույթի՝ իշխանության փոխանցումը այնտեղ կատարվում է շատ կարճ ժամանակում: Միացյալ Թագավորությունը մոտ մեկ ժամ է մնում առանց վարչապետի:
Մեյից անմիջապես հետո նորընտիր վարչապետ Բորիս Ջոնսոնը, ով դարձել է իշխող Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնի համար ընտրությունների հաղթող, ևս հանդիպել է միապետի հետ:
Եղիսաբեթ 2-րդը նրան հանձնարարել է կառավարություն ձևավորել, որից հետո Ջոնսոնը պաշտոնապես ստանձնել է վարչապետի պաշտոնը:
Մեծ Բրիտանիայի միապետի հետ հանդիպումից հետո Ջոնսոնը գնալ է Լոնդոնի վարչապետական նստավայր, որտեղ առաջին անգամ ելույթ կունենա որպես Միացյալ Թագավորության կառավարության ղեկավար: