Բորիս Ջոնսոնը մտադիր է փոխել Մեծ Բրիտանիայի պաշտպանության ու անվտանգության ռազմավարությունը
Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը մտադիր է վերանայել երկրի անվտանգության, պաշտպանության և արտաքին քաղաքականության ռազմավարությունը։ Այդ մասին գրում է հեղինակավոր The Times թերթը։
Ջոնսոնի խոսքով՝ հարկավոր է իրականացնել Մեծ Բրիտանիայի անվտանգության բոլոր կառույցների մեծածավալ տեխնոլոգիական մոդեռնիզացում։
«Որպեսզի նրանք կարողանան հակազդել ահաբեկիչների ու հանցավոր խմբավորումների թշնամական ուժերին»,-պարզաբանել է ՄԹ վարչապետը։
Միևնույն ժամանակ ընդգծել է, որ Բրիտանիան պարտավոր է ամրապնդել համագործակցության բոլոր կապերը Եվրոպայի հետ, անվտանգությունը՝ ՆԱՏՕ-ի հետ, չնայած Բրեքսիթին։