211652_close_icon
views-count43062 դիտում article-date 22:35 29-01-2022

Առեղծվածային դեպք Կոտայքի մարզում. ինքնասպան է եղել Մեղրաձորի ոսկու ֆաբրիկայի տեխնոլոգը, որի հետ ոսկու մեկ այլ գործով անցնող կասկածյալը ինքնասպան էր եղել տարիներ առաջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Իսկանդարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 27-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ինքնասպանության փաստով:
 
Այդ օրը՝ կեսօրին մոտ, Կոտայքի մարզի բնակիչ Հովիկ Հայրապետյանը ահազանգել է ոստիկանության Հրազդանի բաժին և հայտնել, որ իրենց տանը կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել ժամանակավորապես Ծաղկաձորում բնակվող, 47-ամյա Եվգենի Ա.-ն:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը:
 
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է ՀԿԳ ավագ քննիչ Իսկանդարյանը:
 
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Եվգենի Ա.-ն ննջասենյակից դռնից պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:
 
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանություն ահազանգած Հ. Հայրապետյանը «Մեղրաձոր Գոլդ» ֆաբրիկայի փոխտնօրենն է, իսկ մահացած Եվգենի Ա.-ն նշված ֆաբրիկայում աշխատում էր որպես տեխնոլոգ:
 
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մահացածը տարիներ առաջ կասկածվում էր մեկ այլ տղամարդու հետ Արարատի ոսկու հանքից առանձնապես խոշոր չափի գողություն կատարելու մեջ և որոշ ժամանակ անց նրա հետ եղած՝ գողության մեջ կասկածվողը Երևանում ինքնասպան էր եղել:
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր