51154 դիտում
15:46 12-06-2018
Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայի աշխատակիցներն, այսօր վաղ առավոտից բողոքի ակցիա էին իրականացնում ֆաբրիկայի դիմաց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վերջին երկու օրերի ընթացքում ֆաբրիկայի նոր տնօրինությունն աշխատանքից հետացրել է մոտ 62 աշխատակցի (ըստ տնօրինության տրամադրած տվյալների 32 հոգի): Աշխատակիցները հեռացվել են առանց համապատասխան ծանուցագիր ստանալու և հեռացման պատճառն իմանալու:
Ակցիային միացան Նոր Գեղի համայնքի մի շարք բնակիչներ, թռչնաֆաբրիկայի նախկին և ներկա աշխատակիցներ: Ակցիայի մասնակիցները փակել էին գործարանի մուտքն՝ արգելելով տնօրինությանը ներս մտնել, քանի որ վերջինս խուսափել է, անձամբ աշխատակիցների հետ հանդիպել:
Տնօրեն Հրաչ Բագրատյանը մի քանի բառով փորձեց ներկայացնել տիրող իրավիճակը, որը չգոհացրերց աշխատակիցներին:Վերջիններս պահանջեցին տնօրենի հրաժարականը, իսկ Հրաչ Բագրատյանը հրապարակավ հայտարարեց, որ կգրի իր հեռանալու մասին դիմումը:
Ակցիայի մասնակիցների հետ հանդիպման եկավ նաև Կոտայքի նորանշանակ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Մարզպետը զրուցեց հավաքվածների հետ, և գյուղապետի երեք աշխատակցների, երկու ակտիվիստների ու ԶԼՄ-ների ներկայացուցչի հետ գնաց տնօրենի հետ հանդիպման:
Հանդիպման ընթացքում քննարկվեց ներկա իրավիճակը և հետագա անելիքները:
Համատեղ որոշում կայացվեց, գործատուին տալ ևս 4 օր ժամանակ իր պլաններն ու հետագա անելիքները հստակեցնելու համար, որից հետո այս անգամ նաև սեփականատերերի հետ նույն կազմով քննարկում կանցկացվի մարզպետարանում , ընդանուր պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով:
Արթուր Հովհաննեսյան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1521 դիտում
10:27 23-09-2018
Պաշտպանի աշխատակազմը վաղ առավոտից իրականացնում է Երևանի ավագանու ընտրությունների անկախ դիտարկում