Մեղրաձորի ոսկու կորզման ֆաբրիկան ու հանքավայրն աշխատում են ամբողջ ծավալով․ Կոտայքի մարզպետ
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ հայտնել է, որ Մեղրաձորի ոսկու կորզման ֆաբրիկան եւ ոսկու հանքավայրն աշխատում են ամբողջ ծավալով։
«Մեղրաձորի ոսկու կորզման ֆաբրիկան եւ ոսկու հանքավայրն աշխատում են ամբողջ ծավալով՝միաժամանակ պահպանելով պարետատան կողմից սահմանված անվտանգության բոլոր նորմերը։
Շուրջ 205 աշխատակիցներ ունի ձեռնարկությունը»,- գրել է նա։