2627 դիտում
23:56 29-01-2022
Ուկրաինական ճգնաժամի հետ, միաժամանակ, առաջ եկավ նաև գերմանական խնդիրը. Ստեփան Դանիելյան
Պատահական չի, որ ուկրաինական ճգնաժամի հետ, միաժամանակ, առաջ եկավ նաեւ գերմանական խնդիրը։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«ՆԱՏՕ-ի ստեղծման գլխավոր նպատակը ժամանակին մի ամերիկացի գեներալ է ձեւակերպել' Ամերիկան Եվրոպայում, Գերմանիան' Եվրոպայի տակ, Ռուսաստանը' Եվրոպայից դուրս։
Եվրոպան քաղաքական ինքնուրույնություն զրկելու համար պետք է, որ Եվրոպան ունենա արտաքին սպառնալիք, որին պաշտպանելու համար ԱՄՆ-ն պետք է նրան պինդ գրկի' նաեւ ռազմական բազաներով։
Ուկրաինայի միջոցով սպառնալիքը "թարմացվում" է, այն էլ Գերմանիայում ու Ֆրանսիայում թափ հավաքած սուվերենության վերականգնման շարժումների ֆոնին։
Ուկրաինայի դեպքերի նպատակը Եվրոպան է, ոչ թե ռուսական վտանգի դեմը առնելը։
Ռուսաստանը Ամերիկայի համար որեւէ խնդիր չի ներկայացնում' բացարձակապես։
Հենց այս պատճառով, միաժամանակ, առաջացավ Գերմանիայի խնդիրը. ինչու է Գերմանիան իրեն պասիվ պահում ուկրաինական հիստերիայում։ Պատասխանը պարզ է, Գերմանիայում հասկանում են, որ իրական թիրախն իրենք են, իսկ Ռուսաստանը դրա համար օգտագործվող գործիք է։
Սակայն ուկրաինական խնդրում կա մեկ այլ շահառու, դա Թուրքիան է։ Թուրքիայում հասկանում են, որ Ուկրաինան Ռուսաստանի համար պատվար է նաեւ թուրքական "ճակատում" հնարավոր ակտիվության դեմ, իսկ եթե Ուկրաինան Դոնբասում "հաղթի", ապա Թուրքիայի համար ճանապարհը դեպի Միջին Ասիա ավելի դյուրին է դառնում։
Թուրքիան, ի տարբերություն Եվրոպայի, որին ԱՄՆ-ն "պաշտպանում" է, հարձակվողական "զինատեսակ" է։ Առավել եւս, որ Արցախի "պատը" հաջողությամբ քանդել են միասնական ջանքերով»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1595 դիտում
23:35 06-12-2020
Ստեփան Դանիելյան. Խնդիրը ոչ միայն Արցախի անկախությունը ճանաչելն է, այլ դրա համար ճիշտ պահն ընտրելը
2496 դիտում
20:12 11-07-2021
Ադրբեջանցիները միջազգային տարածքում առաջ են տանում «Զանգեզուրի Միջանցք» անվանումը. Ստեփան Դանիելյան
1902 դիտում
23:47 22-08-2021
Հայաստանը կարող է նաև դերակատարում ստանձնել արևելյան քրիստոնյաների համար. Ստեփան Դանիելյան
Այս բաժնից
880 դիտում
16:29 31-01-2025
Վաշինգտոնում կործանված ուղղաթիռի ղեկին փորձառու կին օդաչու է եղել
853 դիտում
10:37 31-01-2025
Պոտոմակ գետից դուրս են բերվել Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի «սև արկղերը». ABC
967 դիտում
23:57 30-01-2025
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է ազատ արձակվեն. Կանադայի ԱԳ նախարար