1905 դիտում
23:47 22-08-2021
Հայաստանը կարող է նաև դերակատարում ստանձնել արևելյան քրիստոնյաների համար. Ստեփան Դանիելյան
«5-րդ դարում քրիստոնեական աշխարհը բաժանվեց երկու մեծ հատվածների՝ քաղքեդոնական ու հակաքաղքեդոնական, ինչն ուներ աշխարքաղաքական ու աշխարհայացքային պատճառներ», իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Բաժանման աշխարհայացքային պատճառը Երրորդության հարցն էր, որի որևէ տրամաբանական բացատրություն չէր ստացվում գտնել (հիմա նույնպես այդպես է, ուղղակի, ի տարբերություն այն դարերի, ոչ ոքի առանձնապես դա չի հետաքրքրում), բոլոր ձևակերպումներն իրարամերժ էին:
Հակաքաղքեդոնականները մի հատվածը ստեղծեց Իսլամը, որտեղ այդ դոկտրինը շրջանցվել է, իսկ հետագայում միլիոններով Իսլամ ընդունեցին, մեծ մասամբ առանց պարտադրանքի, Իսլամն իրենց համար ավելի պարզ, մատչելի ու հասկանալի էր:
Մուհհամադին, իր ժամանակակիցները, մեղադրում էին իր շրջապատի քրիստոնյաների ազդեցության տակ լինելու համար։ Իրականում, Մարգարեն ընդամենը պայքարում էր հեթանոսների դեմ, հանուն միաստվածության, դա էր համարում իր գլխավոր առաքելությունը, ներկայիս Իսլամն արդեն հետագայում է առանձին կրոնի տեսք ստացել: Հիմա չեմ ցանկանում խորանալ Իսլամի ստեղծման գործում հակաքաղքեդոնականների դերին, ինչի մասին կա հարուստ գրականություն:
Արևելյան Քրիստեության քաղաքակրթությունը տարալուծվել է Իսլամի մեջ, սակայն մնացել են մեծ բեկորներ ու այդ բեկորների մեջ միակ հատվածը Հայաստանն է, որը ունի պետական միավոր, մյուները դա չունեն (չհաշված Եթովպիան, որը շատ բազմազգ ու բազմակրոն երկիր է)։
Ի՞նչի համար եմ սա գրում: Հայաստանը կարող է նաև նման դերակատարում ստանձնել արևելյան քրիստոնիաների համար, լինել նրանց ներկայացուցիչը միջազգային հանրության շրջանում, նրանց մշակութային ինքնության կենտրոնը։
Ու նաև, եթե Հայաստանն աշխատող ձեռքերի պահանջարկ ունենա, իսկ դա լինելու է, եթե տնտեսությունը զարգանալու հեռանկարներ ստանա, ապա գոնե մշակութաբանական առումով մեզ հետ համատեղելի միգրանտներ գան Հայաստան, հակառակ դեպքում վիճակը վատ է լինելու։
Եվս մի կարևոր դիտարկում, պետությունները ստեղծվում են, երբ ունենում են քաղաքական դերակատարություն, հարևանների շրջապատում որևէ բալանսի դեր են ստանձնում և հակառակը, վերանում են, երբ որևէ աշխարքաղաքական ու աշխարհայացքային դերակատարություն չեն ունենում։ Սա ամենակարևորն է, ինչը պետք է իմանանք»:

Նմանատիպ նյութեր
2575 դիտում
23:59 06-01-2022
Հայաստանի «դեմոկրատներն», ըստ էության, Հայաստանը տանում են դեպի թյուրքական կոալիցիա. Ստեփան Դանիելյան
1555 դիտում
18:55 06-08-2022
Հայաստանը թույլ օղակն է, որի հաշվին մյուսները լուծում են իրենց խնդիրները. Ստեփան Դանիելյան
1300 դիտում
23:20 02-05-2024
Հայաստանը զավթած 5-րդ շարասյունը չունի գաղափարախոսություն․ Ստեփան Դանիելյան
Այս բաժնից
979 դիտում
23:00 31-01-2025
Քրեակատարողական ծառայության պետն ընդունել է հասարակական դիտորդների խմբի անդամներին
1090 դիտում
22:33 31-01-2025
ՊԵԿ նախագահը իրանական պատվիրակության հետ քննարկել է հայ-իրանական սահմանի մաքսային ընթացակարգերը
1726 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am