3330 դիտում
22:25 28-01-2022
Գերմանիան լրտեսության համար կասկածվող ռուս դիվանագետին անցանկալի անձ է հայտարարել
Գերմանիայի կառավարությունը լրտեսության համար կասկածվող ռուս դիվանագետին անցանկալի անձ է հայտարարել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով «Der Spiegel»-ին:
Ըստ հրապարակման՝ խոսքը Մյունխենում ՌԴ հյուպատոսության աշխատակցի մասին է: Գերմանիայի իշխանությունները կասկածում են, որ ռուս գործիչը աշխատել է գաղտնի ծառայություններում՝ դիվանագետի կարգավիճակի անվան տակ:
Նշվում է, որ նրա ինքնությունն իբր բացահայտվել է 2021 թվականին Գերմանիայում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացու լրտեսության գործի հետաքննության շրջանակում։
Նմանատիպ նյութեր
2245 դիտում
14:52 24-08-2020
Ավստրիան անցանկալի անձ է հայտարարել և արտաքսել Ռուսաստանի դիվանագետին
2136 դիտում
14:04 19-12-2020
Բուլղարիան լրտեսության մեղադրանքով վտարել է ռուս 6-րդ դիվանագետին
2021 դիտում
16:01 12-06-2014
Նիկոլ Փաշինյանը պահանջում է Դմիտրի Կիսելյովին Հայաստանում անցանկալի անձ հայտարարել
Այս բաժնից
886 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1345 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
916 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել