2139 դիտում
14:04 19-12-2020
Բուլղարիան լրտեսության մեղադրանքով վտարել է ռուս 6-րդ դիվանագետին
Բուլղարիան, որը ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության անդամ երկիր է, լրտեսության մեղադրանքով վտարում է արդեն վեցերորդ ռուս դիվանագետին: Սոֆիայում ՌԴ ռազմական կցորդին կարգադրվել է 72 ժամում Բուլղարիայից հեռանալ՝ դիվանագետի կարգավիճակի հետ անհամատեղելի գործողությունների պատճառով, հայտնում է [url=https://www.dw.com/ru/bolgarija-vnov-vydvorila-rossijskogo-diplomata-za-shpionazh/a-55992983]Deutsche Welle[/url]-ն՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ-ին:
Անցանկալի անձ հայտարարված դիվանագետը 2017 թվականից տեղեկություններ է հավաքել Բուլղարիայում զորավարժությունների ժամանակ ԱՄՆ զինծառայողների թվաքանակի եւ տեղակայման մասին, հայտարարել է երկրի գլխավոր դատախազ Իվան Գեշեւը: ԱՄՆ-ն Բուլղարիայի իշխանությունների հետ համատեղ կառավարում է Բուլղարիայում մի ամբողջ շարք ռազմաբազաներ, որոնցից օգտվում են նաեւ ամերիկյան զինված ուժերը:
Սոֆիայում ՌԴ դեսպանությունը հայտարարել է, որ ռուս դիվանագետի վտարումը չի նպաստում ռազմական ոլորտում երկու երկրների երկխոսության ընդլայնմանը եւ սեւծովյան տարածաշրջանում կայունության ամրապնդմանը: Դիվանագիտական ներկայացուցչությունը նաեւ նշել է, որ Մոսկվան իրեն իրավունք է վերապահում ընդունելու պատասխան միջոցներ:
Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչյովն իր հերթին հայտարարել է, որ Բուլղարիան առաջին անգամ չէ ռուս դիվանագետի վտարում եւ դրանով ՆԱՏՕ-ին թույլ է տալիս իրեն որպես գործիք օգտագործել ենթադրյալ ռուսական սպառնալիքի դեմ պայքարում:
Բուլղարիան, որը ժամանակին Ռուսաստանի ամենամերձավոր դաշնակիցն էր, 2020 թվականի հունվարին երկրից վտարել էր երկու ռուս դիվանագետների՝ նրանց մեղադրելով լրտեսության մեջ: Մի քանի ամիս ավելի վաղ՝ 2019 թվականի հոկտեմբերին, համանման պատճառներով ստիպված էր Բուլղարիան լքել Սոֆիայում ՌԴ դեսպանատան առաջին քարտուղարը:
Նմանատիպ նյութեր
3330 դիտում
22:25 28-01-2022
Գերմանիան լրտեսության համար կասկածվող ռուս դիվանագետին անցանկալի անձ է հայտարարել
1000 դիտում
22:12 27-03-2024
Լատվիան կարտաքսի ռուս դիվանագետին
1075 դիտում
21:08 02-07-2024
Լիտվան բողոքի նոտա է հանձնել ռուս դիվանագետին
Այս բաժնից
943 դիտում
22:14 28-01-2025
Ուկրաինայի հակամարտությունը կարող է ավարտվել 1,5-2 ամսից, երբ վերջանան Կիևի հովանավորչական գումարները․ Պուտին
922 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1384 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև