2248 դիտում
14:52 24-08-2020
Ավստրիան անցանկալի անձ է հայտարարել և արտաքսել Ռուսաստանի դիվանագետին
Ավստրիան առաջին անգամ անցանկալի անձ (persona non grata) է հայտարարում Ռուսաստանի դիվանագետի, որի անունը չի հրապարակվում: Տեղական աղբյուրները միայն հայտնում են, որ ռուս պաշտոնյան երկիրը պետք է լքի մինչև սեպտեմբերի 1-ը:
Ըստ ավստրիական իշխանությունների՝ ռուսաստանյան դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցը տարիներ շարունակ լրտեսել է երկրի բարձր տեխնոլոգիական ընկերություններից մեկում: [url=https://www.krone.at/2216723]Kronen Zeitung[/url] պարբերականը նշում է, որ լրտեսության մեջ ավելի վաղ խոստովանել է Ավստրիայի քաղաքացի, ով ռուս դիվանագետին անվանել է իրեն ուղղորդող:
Ռուսաստանի դիվանագետը հրաժարվել է ցուցմունք տալ՝ վկայակոչելով դիվանագիտական անձեռնմխելիությունը:
Վիեննայում Ռուսաստանի դեսպանատունն իր դժգոհությունն է հայտնել դիվանագետին արտաքսելու որոշման կապակցությամբ՝ պնդելով, թե Ավստրիայի իշխանությունների կասկածներն անհիմն են:
Նմանատիպ նյութեր
3330 դիտում
22:25 28-01-2022
Գերմանիան լրտեսության համար կասկածվող ռուս դիվանագետին անցանկալի անձ է հայտարարել
2024 դիտում
16:01 12-06-2014
Նիկոլ Փաշինյանը պահանջում է Դմիտրի Կիսելյովին Հայաստանում անցանկալի անձ հայտարարել
6320 դիտում
16:29 09-09-2017
Ուկրաինան ռեփփեր Բաստային «անցանկալի անձ» է հայտարարել
Այս բաժնից
2266 դիտում
12:15 12-01-2025
Մենք լավ ենք և տարհանվում ենք․ Էմմի
1537 դիտում
22:38 11-01-2025
Մել Գիբսոնի Մալիբուի տունն ամբողջությամբ հրդեհվել է