211652_close_icon

Ազգային ժողովի նախագահն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count1477 դիտում article-date 12:17 28-01-2022

«Եռաբլուր» զինվորական պանթեոն

Հայոց բանակի օրվա առթիվ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հանուն Հայրենիքի զոհված  քաջորդիների հիշատակին:

Նրանք ծաղիկներ են խոնարհել արցախյան գոյամարտի, քառօրյա եւ 44-օրյա պատերազմներում ընկած հերոսների, Սպարապետ Վազգեն Սարգսյանի,  Զորավար Անդրանիկի շիրիմներին: ՀՀ ԱԺ նախագահը ծաղկեպսակ է դրել  զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

Հավերժ փառք եւ խոնարհում մեր նահահատակների հիշատակին, ուժ եւ զորություն Հայոց բանակին:

 

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր