6325 դիտում
11:43 21-09-2015
Հայաստանի և Արցախի նախագահներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի առթիվ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ և ՀՀ բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Այս մասին տեղեկացանք ՀՀ նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Հիշեցնենք, որ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվեց հանրաքվե, որի մասնակիցների 90 տոկոսից ավելին քվեարկեց Հայաստանի պետական անկախացման օգտին, իսկ սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագույն խորհուրդը, ամփոփելով հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
2642 դիտում
18:12 09-05-2016
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1954 դիտում
11:33 03-02-2025
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումն ապօրինաբար գումարներ է հավաքել և ուղարկել կալանավայրեր
1633 դիտում
11:18 03-02-2025
Աննա Վարդապետյանի որոշմամբ՝ դատախազ է պաշտոնից ազատվել
511 դիտում
10:29 03-02-2025
Մեզ փորձում են բաժանել արևմտամետների և ռուսամետների՝ թուլացնելու համար մեր կամքը․ Գագիկ Ծառուկյան