6517 դիտում
20:25 24-03-2020
Խնդրում և հորդորում ենք այս տարի ձեռնպահ մնալ Կոմիտասի անվան պանթեոն և Եռաբլուր պանթեոն այցելություններից. ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարությունը
[b]ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարությունը[/b]
Հարգելի՛ հայրենակիցներ և կուսակից ընկերներ,
Մարտ ամիսը Հայասատանի Հանրապետական կուսակցության երկու երախտավորների` երկու լուսահոգի առաջնորդների, պետական և ազզգային գործիչների հիշատակի ամիսն է:
Մարտի 25-ը ՀՀԿ նախկին նախագահ, Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան օրն է, իսկ մարտի 28-ին նշում ենք ՀՀԿ հիմնադիր նախագահ, ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրը: Այս տարի Աշոտ Նավասարդյանը կդառնար 70 տարեկան:
Հաշվի առնելով համավարակի պատճառով երկրում ստեղծված իրավիճակը և հայտարարված արտակարգ դրությունը՝ խնդրում և հորդորում ենք կուսակցական ընկերներին, ինչպես նաև ամեն տարի մարտի 25-ին՝ Կոմիտասի անվան պանթեոն, իսկ մարտի 28-ին՝ Եռաբլուր զինվորական պանթեոն այցելող` Անդրանիկ Մարգարյանի և Աշոտ Նավասարդյանի ընկերներին, մերձավորներին, նախկին գործընկերներին, անվանի պետական, քաղաքական գործիչների հանդեպ մեծագույն հարգանք տածող բազմաթիվ անհատներին` այս տարի ձեռնպահ մնալ Կոմիտասի անվան պանթեոն և Եռաբլուր պանթեոն այցելություններից:
Մնանք տանը և լուսահոգի երկու վառ անհատականությունների` Անդրանիկ Մարգարյանի ու Աշոտ Նավասարդյանի հիշատակին մեր հարգանքի տուրքը մատուցենք` աղոթելով նրանց հոգիների հանգստության համար:
Միաժամանակ կոչ ենք անում բոլորին` մեծագույն վտանգ և լուրջ մարտահարավեր դարձած համավարակի այս ժամանակաշրջանում առավելապես հոգ տանել միմյանց նկատմամբ, ցուցաբերել սոցիալական մեծ պատասխանատվություն, պետական մտածողություն և քաղաքացիական բարձր գիտակցություն` համատեղ ուժերով հաղթահարելու ստեղծված իրավիճակը և երկիրը վերադարձնելու կյանքի բնականոն հուն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
2029 դիտում
11:39 10-03-2020
ԱԳՆ-ն ՀՀ քաղաքացիներին հորդորում է խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելություններից
Այս բաժնից
937 դիտում
22:54 22-01-2025
Վաղը կշարունակվեն «Հունիսի 12-ի» գործով հիմնական դատալսումները․ փաստաբան
637 դիտում
22:42 22-01-2025
Փետրվարի 1-ից շարունակելու ենք բոյկոտել, պետք է ուժի մեջ մնա մինչև 100 դրամ տարբերակը. Մարության
1819 դիտում
22:19 22-01-2025
Սուրեն Մանուկյանն ազատվեց կալանքից