1451 դիտում
21:36 27-01-2022
ԱՄՆ-ն հանձնառու է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը արդարադատության և այլ ոլորտներում. Թրեյսին՝ ՍԴ նախագահին
ԱՄՆ վարչակազմը հանձնառու է շարունակել սերտ համագործակցությունը Հայաստանի Հանրապետության հետ՝ արդարադատության, իրավունքի գերակայության և ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման ոլորտներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին՝ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի հետ հանդիպմանը:
Դիլանյանը Լին Թրեյսիին ընդունել է հունվարի 27-ին, դեսպանին ուղեկցել են ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ժողովրդավարության, կառավարման և իրավունքի գերակայության ծրագրերի պատասխանատու Քելի Սթրիքլենդը, ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի տնօրեն Ալեքսիս Հաֆթվանին և ԱՄՆ դեսպանության քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Քիմբերլի Զեպֆելը։
Ողջունելով ամերիկացի գործընկերներին՝ Արման Դիլանյանը բարձր է գնահատել հայ-ամերիկյան փոխգործակցությունը և դատաիրավական ոլորտում երկկողմ օրակարգի իրագործման ուղղությամբ շարունակապես տարվող աշխատանքը: Արման Դիլանյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն ունի ներքին բարեփոխումների հավակնոտ օրակարգ և հաստատակամ է այն կյանքի կոչելու հարցում, և միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ օժանդակությունն էլ ավելի կխթանի դրանց բարեհաջող իրականացումը:
Իր հերթին դեսպան Թրեյսին շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար և նշել, որ ԱՄՆ վարչակազմը հանձնառու է շարունակել սերտ համագործակցությունը Հայաստանի Հանրապետության հետ՝ արդարադատության, իրավունքի գերակայության և ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման ոլորտներում: Այս համատեքստում դեսպան Թրեյսին կարևորել է Բարձր դատարանում մեկնարկած ներքին բարեփոխումների գործընթացը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ

Նմանատիպ նյութեր
1010 դիտում
16:06 22-12-2015
Քննարկվել են Հայաստանի և Իրանի արդարադատության ոլորտներում համագործակցությունը խորացնելուն վերաբերող հարցեր
2329 դիտում
10:33 17-09-2022
ԱՄՆ դեսպան Թրեյսին այլ դիվանագետների հետ այցելել է Ջերմուկ քաղաք․ «Ամերիկայի ձայն»
883 դիտում
11:38 15-02-2023
Հայաստանը հանձնառու է ընդլայնելու և խորացնելու համագործակցությունը Կիպրոսի հետ․ Նիկոլ Փաշինյան
Այս բաժնից
904 դիտում
20:37 27-12-2024
Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ մեղադրանքը փոխվել է
460 դիտում
20:15 27-12-2024
Ամփոփվել է վարչական դատավարության էլեկտրոնային համակարգի վերապատրաստումների 1-ին փուլը
955 դիտում
20:04 27-12-2024
Ազգային ժողովում ընթանում է Ալեն Սիմոնյանի և անհետ կորածների հարազատների հանդիպումը