211652_close_icon
views-count868 դիտում article-date 11:38 15-02-2023

Հայաստանը հանձնառու է ընդլայնելու և խորացնելու համագործակցությունը Կիպրոսի հետ․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսին՝ պաշտոնում ընտրվելու առթիվ:

Ուղերձում նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ՝ Կիպրոսի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Խորապես հավատում եմ, որ Ձեր երկարամյա քաղաքական գործունեությունը և պետական գործչի հարուստ փորձն այն հիմքն են, որով Ձեր՝ նախագահի պատասխանատու պաշտոնավարումը կիրականացնեք մեծ նվիրվածությամբ, անսահման եռանդով և հստակ տեսլականով։

Համոզված եմ, որ մեր ժողովուրդների միջև ամուր բարեկամության վրա խարսխված հայ-կիպրական առանձնահատուկ հարաբերությունները կշարունակեն զարգանալ՝ հիմնված ընդհանուր արժեքների և մոտեցումների վրա:

Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ, Կիպրոսի բարձրագույն իշխանություններին և կիպրացի եղբայրական ժողովրդին՝ մեր երկրի համար դժվարին պահերին մշտապես հայ ժողովրդի կողքին լինելու և անվերապահ զորակցության համար:

Միջազգային հարաբերություններում առկա խնդիրների շուրջ մեր համահունչ մոտեցումները մեզ դրդում են առավել սերտորեն և համակողմանիորեն զարգացնելու փոխգործակցությունը: Հայաստանը հանձնառու է ընդլայնելու և խորացնելու համագործակցությունը Կիպրոսի Հանրապետության հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում:

Օգտագործելով այս առիթը՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և արգասաբեր գործունեություն»:

Նմանատիպ նյութեր