211652_close_icon
views-count2296 դիտում article-date 10:33 17-09-2022

ԱՄՆ դեսպան Թրեյսին այլ դիվանագետների հետ այցելել է Ջերմուկ քաղաք․ «Ամերիկայի ձայն»

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Ջերմուկ քաղաք, որտեղ ծանոթացել Ադրբեջանի հարվածների հետևանքով քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասներին և տեղում տեղեկություններ ստացել օպերատիվ իրավիճակի վերաբերյալ: Գրում է «Ամերիկայի ձայնը»։

Ջերմուկ այցելած դիվանագետների թվում էին Հայաստանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ և այլ դիվանագետներ, որոնց թվում էին Նիդերլանդների, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ԵՄ-ի, Իտալիայի, Չինաստանի, Արգենտինայի դեսպանները, Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը, այլ երկրների դեսպանատների ներկայացուցիչներ, ռազմական կցորդներ: Այցին մասնակցող դիվանագետների թվում էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:

Ջերմուկում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանը, հաղորդում է: Վերջինս դիվանագիտական կորպուսին ներկայացրել է տեղում ստեղծված իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին արձանագրված բախումներից հետո:

Նմանատիպ նյութեր