211652_close_icon
views-count24228 դիտում article-date 22:41 25-01-2022

Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավարի կարգադրությամբ բժշկական կենտրոնի հարևանությամբ առաջացած հսկայական աղբը հեռացվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավար Էդմոնդ Ղազարյանի կարգադրությամբ թաղապետարանի աշխատակիցներն օպերատիվորեն հեռացրեցին Նորք Մարաշ վարչական շրջանի «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կենտրոնի հարևանությամբ կուտակված հսկայական աղբը։ 

Վարչական շրջանի ղեկավարի կագրադրությամբ համապատասխան բաժնի ծառայողները հետևողական են լինելու, որպեսզի հայտնաբերեն այն չարագործին կամ չարագործներին, ովքեր միտումնավոր աղբով բարձված աղբամանները շուռ են տալիս, որպեսզի տպավորություն ստեղծվի, որ վարչական շրջանի ղեկավարությունը աղբահանության գծով «կաղում է»։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ մինչ Երևանի քաղաքապետն ու վարչական շրջանների ղեկավարները հայտարարում են, թե մայրաքաղաքում աղբահանությունը 100 տոկոսանոց վերահսկվում է իրենց կողմից, Նորք Մարաշ վարչական շրջանի «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կենտրոնի հարևանությամբ, ասես, ստեղծվում էր մինի աղբանոց։ 

2 օր էր՝ SHAMSHYAN.com-ը ահազանգեր էր ստանում քաղաքացիներից, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում էին, որ աղբահանությամբ զբաղվող ընկերությունը չի բարեհաճում ժամանակին աղբը տեղափոխի, մինչդեռ օր-օրի աղբի բուրգը մեծանում էր։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր